Տնտեսություն

Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ

1 րոպեի ընթերցում

Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, սակայն 2021 թվականին հնարավոր է ընկնել նորմալ տեմպի մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, բայց այս տարի կարող եք արդեն մարտ ամսին փողոցներում տեսնել զբոսաշրջիկներին։ Բավականին մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ են ժամանել, ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան հյուրանոցներում, իսկ արդեն մայիսին կմտնենք նորմալ տեմպի մեջ։ Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոսով, իսկ 2019 թվականին համեմատ՝ -20-25 տոկոսով անկում»,- ասաց Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում