ՇՄ նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա»-ին Արփա գետից ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով Արփա գետի ներքևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրօգտագործման թույլտվություն տրամադրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՇՄ նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Մխիթարյանը։

Նա նշեց, որ 2020 թվականին ընկերությունը ստացել էր Արփա գետի ներքևի հոսանքներից 11 լ/վրկ ծավալով ջրօգտագործման թույլտվություն, սակայն այժմ դիմել էին 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար։

«Ընկերությունը դիմել է Արփա գետի ներքևի հոսանքներից 30 լ/վրկ-ով ավելի շատ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Մերժման հիմք է հանդիսացել «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» կառավարության որոշումը։ Այնտեղ արդյունաբերության նպատակով ջրառի ծավալը շատ չնչին է փոփոխվում, և նախատեսված չէ թույլ տալ այդ քանակությամբ»,- ասաց Մխիթարյանը։

Նախկինում «Լիդիան Արմենիա»-ն հայտ է ներկայացրել Արփա գետի Դարբ գետակից և Արփա գետի վերևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրառի համար, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել։

Ընկերությունն այժմ ՀՀ վարչական դատարանում վիճարկում է Դարբ գետակից ջրառ իրականացնելու նախարարության մերժումը։

Հայերեն English Русский

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Վազգեն Թևանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան