Հասարակական

Բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին. ՊՆ

1 րոպեի ընթերցում

Բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ադրբեջանական բանակի սպառնալիքը կանխելու համար հայկական բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Հարություն Բաբայանի՝ բանակում կատարվող ռեֆորմների մասին հարցին:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ պատերազմի հետո ռազմաքաղաքական վիճակը տարածաշրջանում փոխվել է: «Մենք այսօր գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո մենք ունենք գործ՝ թուրքական բանակի հետ: Բնական է՝ որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, մենք պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները այդ ստեղծված սպառնալիքին: Եվ այդ ռեֆորմներն ուղղված են դրան»,-ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում