Աշխատանքներ են տարվում, որպեսզի Իրանում հայտնված օդանավը վերադարձվի. ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում գրանցված՝ Իրանում հայտնված օդանավը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Քրեական գործը հարուցվել է օդանավի զավթման հոդվածով: Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե ինչու է ուշանում ինքնաթիռը, Տիգրան Հարությունյանը նշեց, որ տեխնիկական խնդիրներ կան:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով շահագործել է Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ: Ավիաընկերությունը Կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է Կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ: 2021թ. փետրվարին օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության և չպահպանելով կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացրել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: ՀՀ քաղավիացիայի կոմիտեի համապատասխան ներկայացուցիչներն այցելել են Իրանի Իսլամական Հանրապետություն՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն են մեկնել նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։

Հայերեն English Русский

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան