ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ ենՏավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է)փակ էկցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝դժվարանցանելի։
Դժվարանցանելի ենՇիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։
Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր»ավտոճանապարհինտեղում է ձյուն։
Երևան-Սևան ավտոճանապարհինմառախուղ է։