Լիտվացի մշակութային գործիչներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել ռազմագերիների վերադարձը Հայաստան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով նրանք կոչ են անում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, տեքստում ասվում է. «Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:

Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»:

Հայտարարությանը միացել են թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ Բուդրայտիս Յուոզասը, կոմպոզիտոր Կալցոնաս Բենհարդասը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Դրազդաուսկաս Կեշտուտիսը, օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր Իբելհաուպտայտե Դալիան, նկարիչ Էիդրիգեվիչյուս Ստասյսը, ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ Կորշչունովաս Օսկարասը, բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր Լանդսբերգիս Վ. Վիտաուտասը, երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Մամոնտովաս Անդրիուսը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Մատելիս Արունասը, դերասանուհի Մայնելիտե Վայվան, օպերային երգչուհի Միշկունայտե Վիկտորիան, դաշնակահար, կոմպոզիտոր Շիաուչյուլիս Սաուլիուսը, կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը, թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ

Ստորպիրշտիս Գեդիմինասը, կինոռեժիսոր Յեվդոկիմովաս Արթուրասը, դերասան, ռեժիսոր Վաչերսկիս Ադոլֆասը, բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր Վենցլովա Թոմասը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից