Ճապոնիայի կառավարության կողմից շարժական կլինիկայի համար նախատեսված մեքենայի տրամադրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ:2021 թ. Մարտի 2-ին«ՄեփլԼիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայում (“MAPLE LEAFS” Armenian-CanadianMedicalClinic) տեղի ունեցավ «Շարժական կլինիկայի համար նախատեսված մեքենայի տրամադրում` համայնքներում վերարտադրողական առողջության օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության բարելավման համար» դրամաշնորհային ծրագրի փակման արարողությունը։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ` Մարդկային Անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում։

2019թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ կլինիկան ձեռք է բերել շարժական կլինիկայի համար նախատեսված մեքենա, որի շնորհիվ բժշկական օգնություն է ցուցաբերվել գյուղական 21 համայնքերի, մասնավորապես Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի աղքատ և սոցիալապես խոցելի բնակչությանը:

Ջերմորեն ողջունելով բոլոր հյուրերին` պարոն Վարդգես Ավագյանը իր երախտագիտությունն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը բացառիկ հնարավորության համար, որի շնորհիվ «ՄեփլԼիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկային հնարավորություն է ընձեռվել շարժական կլինիկայի համար նախատեսված մեքենա ձեռք բերել և շահառու համայնքներում ցուցաբերել բժշկական օգնություն։

Իր հերթին դեսպան Յամադան շեշտեց, որ հատկապես ուրախ է իմանալ, որ շարժական կլինիկայի մեքենան հնարավորություն է ընձեռել շարժական բժշկական թիմին աջակցություն ցուցաբերել տեղական համայնքների ամբուլատորիաների առաջնային բուժօգնության բժշկական անձնակազմին, ինչպես նաև առողջապահության բնագավառի կամավորներին: Լավ առողջությունն անփոխարինելի դեր է կատարում մարդկային ստեղծագործական և բարեկեցության գործում: Քաղաքացիների առողջության բարելավումը վճռականորեն կբարձրացնի երկրի տնտեսական արդյունքը` այդպիսով ուղղակիորեն կաջակցի նաև երկարաժամկետ տնտեսական զարգացմանը:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աշխատակից Մկրտիչ Դալլաքյանի հետ (Էլ.հասցե՝ mkrtich.dallakyan@yv.mofa.go.jp, (+37411) 52 30 10 (137)):

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում