Գործընկերների լուրեր

Կայացաւ ՌԱԿ Մամլոյ Աշխարհասփիւռ Օրկաններու Հանդիպում

1 րոպեի ընթերցում

Կայացաւ ՌԱԿ Մամլոյ Աշխարհասփիւռ Օրկաններու Հանդիպում

ԲԵՅՐՈՒԹ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Վերջին տարիներու չհամադրուած աշխատանքներէ ետք, հայ ժողովուրդի դիմագրաւած նորօրեայ արհաւիրքները միասնաբար եւ միակամ դիմակալելու համար ժամանակը հասուն նկատուեցաւ ՌԱԿ-ի աշխարհասփիւռ մամուլի օրկաններու խմբագիրներուն կողմէ:

Արդարեւ ժամանակի պարտադրած պայմաններով՝ առցանց հանդիպում մը տեղի ունեցաւ ՌԱԿ-ի ԱԶԳ եւ ԱԶԳ Օնլայն(Երեւան), ԱՊԱԳԱՅ (Մոնթրէալ), ԱՐԵՒ (Գահիրէ), ԶԱՐԹՕՆՔ (Պէյրութ), ՆՈՐ ԱՇԽԱՐՀ (Աթէնք), ՊԱՅՔԱՐ (Պոսթըն), MIRROR SPECTATOR (Պոսթըն), ՍԱՐՏԱՐԱՊԱՏ (Պուէնոս Այրէս) թերթերուն պատասխանատու խմբագիրներուն միջեւ:

Հանդիպման քննարկուեցան միացեալ գործելակերպիսկզբունքային հասկացողութիւն մը յառաջ բերելու կարելիութիւնները: Ժողովականները ճշդեցին նաեւ ապագայ միացեալ աշխատանքի գործնական ձեւերն ու միջոցները:

Որոշուեցաւ հերթական հանդիպումներով համադրել մամուլի մեքենական կարելիութիւնները եւ ներդաշնակել օրկաններուն գաղափարական եւ քաղաքական ուղղութիւնները:

ՌԱԿ-իՄամլոյՕրկաններու Համախմբում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում