Հասարակական

Ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 մարմին. նախարար

1 րոպեի ընթերցում

Ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 մարմին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շուրջօրյա աշխատանք է տարվում, և մարմինների թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3 հազար 450 մարմինների փորձաքննություն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում