Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի մի քանի կետերի շրջանակում արցախահայությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 61 մլրդ դրամի ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը հարցին անդրադարձավ՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագծի քննարկման շրջանակում:

Այն ներկայացրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՄեսրոպ Առաքելյանըտեղեկացրեց, որ հաստատվել է 20 միջոցառում, որոնց մի մասն ամբողջությամբ կատարված է, մի մասն ընթացքի մեջ է: «Այդ բոլոր միջոցառումների համար փոխանցվել է 21,1 միլիարդ դրամ, առկա ծրագրերի շրջանակում մինչև 3 միլիարդ դրամի լրացուցիչ բյուջե ունենք», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այս պահին կառավարության կողմից հաստատված որոշումների շրջանակում արցախահայությանը տրամադրված աջակցության ընդհանուր բյուջեն հասնում է մոտ 55 միլիարդ դրամի:

Այս համատեքստում փոխվարչապետ Գրիգորյանն էլ նկատեց, որ ևս 6 մլրդ դրամ սոցաջակցություն կառավարությունը հատկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին և ընդհանուր հատկացումները հասնում են 61 մլրդ դրամի:

Մեսրոպ Առաքելյանն էլ հավելեց, որ Արցախի բոլոր քաղաքացիներին, բացի 18-63 տարեկան տղամարդկանց, ովքեր չունեն հաշմանդամության խումբ, տրամադրվում է յուրաքանչյուր ամիս միանվագ աջակցություն 68 հազար դրամի չափով՝ 4 ամիս ժամկետով:

Հայերեն Русский

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում