Հասարակական

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ ենԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհըփակ ենկցորդիչով բեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար:

Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհըփակ էբեռնատարների համար։

Դժվարանցանելի ենԼոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքայինավտոճանապարհները։

Շիրակի և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում (բուք) տեղում էձյուն։

Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքումմառախուղ է։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններումբուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ռուսականկողմումկամոտ530կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում