Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցված ընկերությունները հուլիսի 1-ից հնարավորություն կստանան հեշտությամբ մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։ Հայկական ընկերություններն առավել մրցունակ են թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության ճյուղերում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«ՌԴ-ն անցյալ տարի ապրիլին խստացրել է իր պետական և մունիցիպալ գնումների ընթացակարգերը, որի արդյունքում այդ գնումներին կարող են մասնակից լինել ՌԴ-ում գրանցված և գործունեություն ծավալող տնտեսավարողները: ՌԴ-ի այս նախաձեռնությունն առաջացրել է ԵԱՏՄ ընդհանուր կանոնների խախտում, ինչի առնչությամբ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հայտնել են իրենց անհամաձայնությունը։Արդյունքում սկսվել է բանակցային գործընթաց, քանի որ, համաձայն ԵԱՏՄ օրենսդրության, մեր տնտեսավարողները պետք է ունենան հավասար իրավունքները ՌԴ-ում կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրում գրանցված այլ տնտեսավարողների պես», - ասաց Սիմոնյանը:

«Իրականացված շատ դժվար բանակցային գործընթացի արդյունքում փոփոխություն պետք է արվի ներկայումս գործող խիստ ծագման կանոններում, և նոր կանոններ սահմանվեն, որոնք թույլ կտան, որ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսավարողները, որոնք այդ կանոնների շրջանակում կարող են մուտք գործել համակարգ և մասնակցել պետական գնումների գործընթացին: Արդյունքում՝ 2021-ի հուլիսի 1-ից հայկական ընկերությունները կկարողանան մասնակցել ՌԴ իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին»,-ասաց Սիմոնյանը:

Ներկայումս ձևավորվում է ազգային ռեեստր՝ գրանցամատյան, որի լիազոր մարմինը ՀՀ-ում էկոնոմիկայի նախարարությունն է և նախարարության համապատասխան վարչությունը: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների լիազորված մարմինների համապատասխան վարչություններն անցնում են թրեյնինգային դասընթացներ, թե ինչպես իրականացնել գրանցումներ գրանցամատյանում, ընկերությունների կողմից առաջարկվող արտադրանքն ինչ չափանիշների պետք է համապատասխանի: Նոր կանոնները բավականին խիստ կանոններ են, որոնք մշակվել են ԵԱՏՄ անդամ երկրների, նաև վերջիններիս գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռեեստրում գրանցումները կսկսվեն հուլիսի 1-ից, և գրանցված ընկերությունները կկարողանան մասնակցել ՌԴ պետական և մունիցիպալ գնումներին:

«Ոլորտները հետևյալն են՝ հաստոցաշինություն, մեքենաշինություն, հատուկ մեքենաշինություն, էներգետիկ մեքենաշինություն, կահույքի և փայտամշակման արդյունաբերություն, երկաթուղային մեքենաշինություն, կոմպրեսորային և սառնարանային արտադրանք, թեթև արդյունաբերություն, քիմիական ճյուղի արտադրանք և նավաշինություն: Պարզ է, որ նշվածներից ոչ բոլոր ոլորտներում կկարողանանք մասնակցություն ցուցաբերել, սակայն կան ոլորտներ, որոնցում հայկական ընկերությունները կայացած են, օրինակ՝ թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության»,-նկատեց փոխնախարարը:

Սիմոնյանի խոսքով՝ պետք է դիտարկել նաև Հայաստանի հնարավորությունները այս ոլորտում՝ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից: Հայաստանը դառնում է այն հարթակը, որը թույլ է տալիս օտարերկրացիներին գալ, համապատասխան ներդրումներ իրականացնել Հայաստանում, ունենալ վերոնշյալ արտադրանքների թողարկումն ու, գրանցվելով գրանցամատյանում, մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին: Նա սա համարեց ներդրումային նոր հնարավորություն:

Նախկինում հայկական ընկերությունները մասնակցելու հնարավորություն ունեցել են, սակայն, Սիմոնյանի խոսքով, շանսերը 0-ին մոտ են եղել՝ շատ բարդ ընթացակարգերի պատճառով: Ռուսաստանում աշխատող հայ գործարարները մասնակցել են ՌԴ պետական գնումներին, սակայն Հայաստանում գրանցված ընկերությունները հիմնականում չեն մասնակցել, քանի որ դժվար է եղել ՌԴ-ի ռեեստրում գրանցվել: Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունը այսուհետ ընկերություններին օգնելու է իրականացնել ռեեստրում գրանցվելու հետ կապված գործընթացները, այսպիսով հնարավորությունն ավելի մեծ կլինի:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Թրամփի հայտարարությունը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին լայն արձագանքի է արժանացել

ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի է համարում ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը. Մերձավանի դպրոցի տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից

Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

Silicon Mountains 2025․ ՏՏ ոլորտի առաջատարները կհամախմբվեն մեկ հարթակում՝ նույն գաղափարի շուրջ

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Երևանի Սարալանջի թեք հատվածները կանաչ տարածքների են վերածվել

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ