Հասարակական

ՀՔԾ պետը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի շուրջ համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՔԾ պետը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի շուրջ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը փետրվարի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բեդրիխ Կոպեցկուն և հյուպատոս Անի Շագինյանովային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Անդրադառնալով հայ-չեխական իրավական կապերի հետագա ամրապնդմանն ու գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորություններին` Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցության կարևոր հիմք կհանդիսանա:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության նոր ուղիներ ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև հիշյալ հանցագործությունների ոլորտում Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը:

Չեխական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և փոխադարձ այցերի կազմակերպման համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում