Գործընկերների լուրեր

ԵՄ-ն իրակացնում է ջրերի աղտոտման և աղբոտման կանխարգելման նոր ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն իրակացնում է ջրերի աղտոտման և աղբոտման կանխարգելման նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ։ «Սև ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մոնիտորինգի և վերահսկման համատեղ նորարարական գործիքներ ու բնահեն գործելակերպեր (BSB963)» “Protect-Streams-4-Sea” հապավմամբ ծրագրի շրջանակներում Սևծովյան տարածաշրջանի երկրների տեղեկատվական ցանցի հայաստանյան ենթախմբի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2021թ․ փետրվարի 6-ին, «Արմենպրես»–ի մամուլի սրահում:

Ծրագրի հիմնական գործընկերը Հունաստանի միջազգային համալսարանն է։ Հայաստանից մասնակցում է «Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը: Ծրագրում ներգրավված են ևս երեք գործընկերներ:

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագիրը ներկայացրեց ծրագրի հաղորդակցության և համագործակցության պատասխանատու բնապահպանական փորձագետ Լուիզա Գևորգյանը: Նա ներկայացրեց ծրագրի շրջանակներում ջրերի աղտոտման ու աղբոտման կանխարգելմանն ուղղված հողի, ջրի և էրոզիայի ուսումնասիրությունների բնույթը, ծրագրում կիրառվելիք նորարական մոտեցումներն ու գործելակերպերը՝ կարևորելով այս ծրագրի շրջանակներում ստացվելիք արդյունքները։ Ծրագրի հիդրոլոգ Վարդան Քառյանն իր հերթին ներկայացրեց ջրերի ուսումնասիրության հետ առնչվող առանձնահատկությունները և նորարական մեթոդները։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի, WWF –ի հայաստանյան գրասենյակի, ՀԿ-ների, ՀԱԱՀ-ի, ԵՊՄՀ-ի ներկայացուցիչներ և լրագրողներ: Նրանք հանդես եկան մի շարք առաջարկներով, որոնք հաշվի կառնվեն ու կնապստեն ծրագրի իրականացման արդյունավետությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում