Հասարակական

Կովկասի բնության հիմնադրամը 75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին

1 րոպեի ընթերցում

Կովկասի բնության հիմնադրամը 75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2021 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում 75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցինԿովկասի բնության հիմնադրամից:

Տրվող աջակցությունը ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև պահպանվող տարածքում էկոտուրիզմի, մասնավորապես, կենդանադիտումների զարգացման համար ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ մեքենայի ձեռք բերմանը։

«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերում է 2014 թվականից սկսած: Նշենք, որ տարիների համագործակցությունը տվել է իր արդյունքը, և այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջն ու այլ կենդանատեսակներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում