«Hexact» ընկերության Հայաստանի գրասենյակն ընդլայնում է գործունեությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ։ Հայ գործարարների հիմնած «Hexact» տեխնոլոգիական ընկերությունը գործունեության երկրորդ տարին ամփոփում է շուրջ 15000 ակտիվ օգտատերով՝ 135 երկրից։ Ստարտափն անցած տարի հավաքագրել և վերլուծել է 22.5 տերաբայթ տվյալ և 8,2 միլիոն դոմեյն։ Այս տարի ընկերությունը մտադիր է առնվազն 10 բարձր որակավորման մասնագետով ընդլայնել ծրագրավորողների թիմը Հայաստանում։

«Hexact»-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և պրոցեսների ավտոմատացում։ Հիմնադրվել է 2019թ., ԱՄՆ-ում: Ընկերության հայ հիմնադիրները հենց նույն տարում գրասենյակ են բացել նաև Հայաստանում: «Hexact»-ի պրոդուկտների ծրագրային ապահովումն ու զարգացումը հիմնականում իրականացնում են հայաստանցի մասնագետները:

«Վերջին տասնամյակում մարդու կյանքի ավելի ու ավելի մեծ մասն է անցնում օնլայն։ Արդյունքում՝ թվային հարթակների, կայքերի անխափան աշխատանքն ու դրանցից օգտվելու հարմարավետությունը կենսական են դարձել։ Մեր պրոդուկտներն արդեն լայն պահանջարկ ունեն հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում: «Hexact»-ն աճում է արագ տեմպերով, թիմն ընդլայնվում է։ Եթե կան «թույն» դեմքեր, որոնք կուզենան իրենց պրոֆեսիոնալ ուժը չափել դինամիկ միջավայրում, թող դիմեն»,- նշել է «Hexact» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

«Կյանքի թվայնացումը շարունակելու է աճել նույն տեմպերով, գուցե ավելի արագ։ Այդ տեմպի տակ բիզնեսները պետք է լինեն ավելի արագ, ճկուն և սպառողակենտրոն։ «Hexact»-ը հենց այդ մարտահրավերներն է օգնում հաղթահարել»,- նշել է «Hexact» ընկերության համահիմնադիր և Մարքեթինգի տնօրեն Քրիստոֆեր Քլոզեթը:

«Hexact»-ը 2 պրոդուկտ է ներկայացնում. «Hexometer» -ը 24/7 ռեժիմով մոնիտորինգի է ենթարկում, բացահայտում խնդիրները և օգնում բարելավել կայքերի աշխատանքը: «Hexowatch»-ը «հսկում է» կայքէջերի վիզուալ, բովանդակային, տեխնոլոգիական փոփոխությունները և ավտոմատացնում համապատասխան գործողությունների ընթացքը։ Երկուսն էլ ՏՏ հեղինակավոր հարթակներում հաջողություններ են գրանցել. #1 Product of the day/week/month on Product Hunt, Best ValueWebsite Monitoring Software-2020 on Capterra, High Performer 2021 on G2.

«Hexact» ընկերության

հանրային կապերի պատասխանատու

Հայերեն العربية English

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները