Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը

2 րոպեի ընթերցում

2021 թ. հունվարի 26-ին, ժամը 12։00-ին,Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում 76, 960 ԱՄՆ դոլարիչափովԻջևանքաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի ևաղբամանների տրամադրման ծրագրի համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն ՋունՅամադայիև ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանի կողմից։

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի,ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդականՆիկոլայ Գրիգորյանի ներկայությամբ։

Ծրագրի նպատակն է կենցաղային թափոնների պատշաճ կառավարման համար Իջևան քաղաքին տրամադրել 240 աղբամաններ և աղբահավաք մեքենա։ Դրանց օգնությամբ ակնկալվում է բարելավել թափոնների կառավարումն այս քաղաքում, որտեղ բնակվում է 19 հազար քաղաքացի։

Ծրագիրը ներառում է նաև Իջևան քաղաքում հանրային իրազեկման արշավի իրականացում, որի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել բնապահպանական խնդիրների մասին իրազեկությունը:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աշխատակից Մկրտիչ Դալլաքյանի հետ (Էլ.հասցե՝ mkrtich.dallakyan@yv.mofa.go.jp, (+37411) 52 30 10 (137)):

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն

Հայերեն العربية English

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում