Մոտ օրերս Էջմիածնի ակադեմիան կունենա տեխնիկական տնօրեն արտասահմանից. Արթուր Սահակյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիան, որն այժմ բարձակալությամբ «Նոա» ֆուտբոլային ակումբի ենթակայության տակ է, մարզադաշտին կից տրիբունա կունենա և երեկոյան լուսավորվածություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին և ակումբի առաջիկա պլաններից խոսեց «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:

«Որոշ ժամանակ «Նոա»-ն առանց մարզիչ էր մնացել: Ունեինք շատ քիչ ժամանակ մարզիչների փնտրտուքի հարցում: Կային ոչ քիչ թվով մարզիչներ, որոնց հետ բանակցություններ վարել ենք: Մեզ համար այդ պահին առաջնահերթը Դմիտրի Գունկոն էր, ում հետ կապվեցինք հենց սկզբում, բայց մի քիչ երկար ձգվեցին բանակցությունները: Գունկոն լավ աշխատանք է տանում երիտասարդ ֆուտբոլիստների հետ, իսկ մեր թիմում տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ կան: Իհարկե, մարզչական շտաբից սպասումներ շատ մեծ են»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով մրցաշրջանի երկրորդ հատվածին Սահակյանը, շեշտեց, որ թիմը լուրջ մարտահրավերներ ունի իր առաջ. «Ձգտելու ենք ամեն խաղին առավելագույնն անել` հաղթել բոլոր հանդիպումներում»,-ասաց նա:

Նախորդ տարվա ավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 5 տարվա վարձակալության սկզբունքով «Նոա»-ին տրամադրվեց Էջմիածնի ակադեմիան: Սահակյանի խոսքով` այժմ ակադեմիան իր բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը:

«Մոտ օրերս Էջմիածնի ակադեմիան կունենա տեխնիկական տնօրեն արտասահմանից: Երբ նա ժամանի Հայաստան ամեն ինչ տեսնելուց հետո կկազմենք նաև ակադեմիայի զարգացման և աշխատանքի մոդելը: Իսկ ենթակառուցվածքների առումով փետրվարից, երբ եղանակային պայմանները թույլ տան, կսկսվեն շինարարական աշխատանքները»,-առանձնացրեց նա:

Էջմիածնի ակադեմիայում առաջիկա 5 տարվա համար պլանավորվում է տրիբունայի կառուցում, ինչպես նաև մարզադաշտ, որը կունենա առաջնությունը հյուրընկալելու համար անհրաժեշտ որակավորում: «Պլաններում կա նաև լուսավորություն ունենալ մարզադաշտում, քանի որ մարզումները կարող ենք նաև երեկոյան անցկացնել»,-մեջբերեց նա:

«Նոա»-ն մինչ Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածի մեկնարկը պլանավորում է նոր համալրումներ: Թիմն այժմ նախապատրաստվում է արտասահմանյան հավաքին:

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել