Տնտեսություն

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթիում փետրվարի 5-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Ալմաթիում նույն օրը կկայանա նաև AlmatyDigitalForum2021 ֆորումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Թվային ֆորումի «Թվային թարմացում. Թափավազք դեպի նոր իրականություն» պլենար նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների և ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նախատեսված է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումի աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում