Հասարակական

Հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, առողջացել է 928 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, առողջացել է 928 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, առողջացել է 928 քաղաքացի, մահացել՝ 14-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 1601 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 600306-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160544 դեպք, որոնցից 145759-ը` առողջացած, 2878-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 բուժառու:

Նույն օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 692 է:

Կառավարությունըսեպտեմբերի11-ինորոշումէկայացրելՀՀ-ում2020թվականիմարտի16-ինհայտարարվածևմինչևսեպտեմբերի11-ըերկարաձգվածարտակարգդրությանժամկետըսեպտեմբերի11-իժամը17:00-իցփոխարինելկարանտինովմինչև2021թվականիհունվարի11-ըներառյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում