Քաղաքականություն

Լավրովն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպին

1 րոպեի ընթերցում

Լավրովն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ միջադեպն արձանագրվել է այն վայրում, որտեղ չեն եղել ռուս խաղաղապահներ:

«Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ դեռ չեն արձանագրվել: Դեկտեմբերի 13-ին շփման գծում արձանագրված միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ չկան ռուս խաղաղապահներ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած քայլերը թույլ տվեցին խուսափել միջադեպի աճից: Այսուհետ ևս կգործադրենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խախտումներ թույլ չտալու համար»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի։

Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական կողմը գրոհ էր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում