ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿԼՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ևդժվարանցանելիավտոճանապարհներ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնությաքն հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներըփակ են։
Վարդենյաց լեռնանցքըկցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։
Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներինտեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։