Մարտակերտում ավելի քան 400 բնակարան է վերակառուցվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջկենտրոն Մարտակերտում և հարակից գյուղերում վերակառուցվում է ավելի քան 400 բնակարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ հավելելով, որ վերակառուցվում են ինչպես պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենք-շինություններ, այնպես էլ՝ անբնակ այն տները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ փաստացի չեն բնակվում այնտեղ:

«Շինանյութերի (տանիքի թիթեղ, փայտանյութ, ապակի և այլն) տրամադրման հարցում աջակցություն են ցուցաբերել Արցախի կառավարությունը, ռուսական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Բնակարան կորցրած մարտակերտցիներին ժամանակավորապես տեղավորել ենք կառավարության փոխհատուցման ծրագրով վարձակալված կացարաններում»,-մանրամասնեց շրջվարչակազմի ղեկավարը: Նրա խոսքով, Մարտակերտն այժմ 90 տոկոսով ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ ու գազամատակարարմամբ, իսկ համացանցն առայժմ հասանելի է որոշ հիմնարկ-ձեռնարկություններում:

«Ժամանակ առ ժամանակ էլեկտրամատակարարման անջատումներ ենք ունենում, սակայն Հայաստանից դեպի Արցախ եկող էլեկտրականության գծի միացումից հետո կկարգավորվի»,-մանրամասնեց Բախշիյանը:

Մարտակերտի վարչակազմի ղեկավարի հաղորդմամբ՝ շրջանում գործում են գրեթե բոլոր դպրոցները՝ բացառությամբ մեկ կրթօջախի, որը ժամանակավորապես փակվել է կորոնավիրուսի պատճառով:

Վան Նովիկով

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում