Հասարակական

Ոստիկանները բերման են ենթարկել Իշխան Սաղաթելյանին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները բերման են ենթարկել Իշխան Սաղաթելյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր ճանապարհները և կաթվածահար անել երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողներն ազատեցին ճանապարհը ցուցարարներից:

Երևանում քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները շարունակվում են:

Ավելի վաղ, ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել Գեղամ Մանուկյանին:

«Հայրենիքի փրկության շարժում» «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ Երևանում մեկնարկել է Արժանապատվության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում էին դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Նա նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում