ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 13.9% և 23.8%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.6% և 25.2%-ով։
Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 3.6% գնանկում: