Փաստ մեկնաբանությամբ

Վաշինգտոնյան նախաբան՝ կարգավորման վերաբանակցությունների. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

5 րոպեի ընթերցում

Վաշինգտոնյան նախաբան՝ կարգավորման վերաբանակցությունների. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հայտարարություն է արել առ այն, որ իր պետությունը դեռ շատ հարցեր ունի Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին. «Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք-զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»։

Այստեղ քննադատությունը հիմնականում ուղղվել է Անկարային, սակայն առաջին բաժինը վերաբերում է ՌԴ-ին՝ հարցեր կան Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ։

Հայտարարությունում պարզ է, որ կա ամերիկյան անհանգստություն ԵԱՀԿ-Ի ձեւաչափից դուրս Անկարա-Մոսկվա համակարգավորման մասին։ ԵԱՀԿ-ի, այս դեպքում Վաշինգտոնի շրջանցումը հրադադարի հաստատման կամ ընդհանրապես պատերազմի գործընթացում չի կարելի բացատրել զուտ ներամերիկյան ընտրական իրադարձություններով ԱՄՆ-ի զբաղվածությամբ։ Արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ հատկապես պատերազմական գոտիները չէին կարող դուրս մնալ ամերիկյան շահագրգռվածության շրջածիրից։

Վաշինգտոնը ռազմական գործողությունների իբրեւ արդյունք առաջին հերթին հանգիստ էր ընկալում իրանյան սահմանների կարգավիճակի փոփոխությունները։ Թե՛ իրանյան սահմանամերձ շրջաններում ահաբեկչական տարրերի տեղակայումը, թե սահմանագոտու ռազմական ներկայության փոփոխությունը ընդհանրապես, համենայնդեպս բխում էին Վաշինգտոնի շահերից։

Վաշինգտոնը գոհ էր նաեւ, որ Անկարայի եւ Մոսկվայի ձեռամբ խնամքով անտեսվեց Թեհրանի առաջարկը հրադադարի բանակցությունները Մոսկվա-Անկարա-Երեւան-Բաքու-Թեհրան ձեւաչափով իրականացնելու։ Թեհրանը դուրս մնաց գործընթացից։

Չմոռանանք, որ Նախիջեւան-Ադրբեջան ցամաքային կամրջումը ըստ էության ամերիկյան առաջադրանք էր Գոբլի ծրագրի տեսքով, թե Քի Վեսթյան առաջարկով։ Ռիկերը նույն հայտարարությունում նշել էր՝ «Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000- 2001 թթ.-ին Քի Վեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»։

Քի Վեսթում այն, ինչ առաջարկում էր ԱՄՆ-ը կարգավորման տարազի տակ, տարածաշրջանում հիմնականում իրանյան ելքի եզակիությունը չեզոքացնող այլընտրանքային ուղի էր։ Հիմա այդ «պատրանքը» որոշակիորեն ուրվագծվել է հայտարարության 9-րդ կետում։ Հակամարտող կողմերի ապաշրջափակման առաջադրանքը ըստ էության ամերիկյան հայեցակետով կնպասի Իրանի շրջափակմանը։

Հիմա դրա մեկնարկը, որ հայտարարությամբ հաստատվեց ամերիկյան մոտեցմամբ, պետք է կարգավորման խաղաղության փաստաթղթով ամրագրել։ Դրա համար էլ Ռիկերը խոսում է այն մասին, որ բանակցությունները վերադարձվեն ԵԱՀԿ հարթություն, որտեղ իրենք ուղղակի դեր կվերցնեն։

Թեհրանի անուղղակի դուրս մղումից հետո հիմա Վաշինգտոնը ուղղակի կմիջամտի գործընթացներին։ Չեն բացառվում Անկարայի եւ Բաքվի ռազմական գործարքների կրճատմանը միտված ճնշամիջոցները, Մոսկվային ուղղված ուղղակի պահանջները եւ հակամարտության կարգավորման առաջադրանքի տակ Վաշինգտոնի վերադարձը իբրեւ աշխույժ միջնորդ։ Դրա համար էլ պետքարտուղարի օգնականը ասել էր, որ «ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա. «Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել»։

Այս հաստատումը բաց տեքստով համազոր է առ այն, որ այսօրվա համապատկերը ընդամենը ռազմական գոտու ուժերի հարաբերության ժամանակավոր փոփոխություն է, ինչպես եղել էր նախապես հոգուտ հայկական կողմի։ Իսկ կարգավորումը պայմանականացված է ԵԱՀԿ-ով․ այս դեպքում՝ ԱՄՆ-ով։

Թվում է, որ բուն բանակցությունները մտնում են աշխարհաքաղաքական հարթություն՝ հակամարտող կողմերին վերապահելով ձեւական մասնակցություն։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում