Հասարակական

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 մարդ. վերադարձողների թիվը հասել է 36 հազարի

1 րոպեի ընթերցում

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 մարդ. վերադարձողների թիվը հասել է 36 հազարի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 փախստական, խաղաղապահ առաքելության գործունեության ողջ ընթացքում՝ ավելի քան 36000-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

«Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց նախկին բնակության վայր է վերադարձել ևս 1126 մարդ: Խաղաղապահ գործողությունների անցկացման ողջ ընթացքում ապահովվել է ավելի քան 36 հազար փախստականի անվտանգ վերադարձը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Գեներալը հայտնել է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս սակրավորները շարունակում են պայթուցիկ առարկաներից մաքրել այն տարածքները, որտեղ մարտեր են ընթացել: Կոնաշենկովի խոսքով՝ վերջին մեկ օրում մաքրվել է մոտ 5 հեկտար տարածք, 1,5 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 444 պայթյունավտանգ առարկա: Ողջ ընթացքում վնասազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում