Հասարակական

Բադասյանը քրեական օրենսգրքում առկա թերությունները վերացնելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Բադասյանը քրեական օրենսգրքում առկա թերությունները վերացնելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գործող քրեական օրենսգրքում առկա մի շարք թերությունները վերացնելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում:

«Նախագիծը նախատեսում է համակարգային նոր լուծումներ, որոնք միտված են հանցավոր արարքների դեմ պետության հակազդեցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քրեական օրենսգրքի և պետության քրեական քաղաքականության հիմքում ընկած սկզբունքային մոտեցումների ներդաշնակության ապահովմանը: Ներկայումս գործող քրեական օրենսգիրքն իր գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, որոնք հանգեցրել են օրենսգրքում ներքին հակասությունների և բացերի առաջացմանը: Նախագծի ընդունման կարևորությունը հիմնավորվում է օրենսգրքում առկա տարաբնույթ թերությունների վերացմամբ»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել մի շարք առանցքային հարցեր:

Օրենքի նախագիծը չի քննարկվել խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում, սակայն նախարարը նշեց, որ օրինագիծը լայնորեն քննարկվել է ԱԺ գործընկերների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում