ՌԴ դեսպանատունը խոստացել է անհետ կորածների հարազատների խնդրանքը հենց այսօր փոխանցել Մոսկվա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը խոստացել է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խնդրանքը փոխանցել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Եղիշե Զակունցը:

«Հանդիպեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինի հետ: Փոխանցեցինք բոլորի խնդրանքը, որ մենք ունենք զոհված զինվորներ և առաջին խնդրանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը զբաղվի այդ հարցով: Եվ նա կարդաց նամակը և ասաց, որ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու, փոխանցվելու է դեսպանին և այսօր մի քանի ժամվա ընթացքում լինելու է Մոսկվայում: Ասացին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն և օգնեն մեզ»,- ասաց Զակունցը:

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա էին իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիայի մասնակիցները կազմում էին անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:

Նրանք նամակով խնդրել էին աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:

Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ։

Հայերեն English Русский

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները