Հասարակական

Պարգև սրբազանի վիրահատությունը հաջող է անցել

1 րոպեի ընթերցում

Պարգև սրբազանի վիրահատությունը հաջող է անցել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հաջող վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ում ԱՄՆ հայոց արևմտյան թեմի էջի գրառման մեջ նաև նշված է. «Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը և հավատացյալներն աղոթում են և շուտափույթ ապաքինում են մաղթում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը սրտի կաթված է տարել: Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտությամբ պարզվել է, որ ինֆարկտը տարել է ոտքի վրա: Առաջին անգամ սրտի կաթված արքեպիսկոպոսի մոտ բժիշկները գրանցել են, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում՝ համահայկական հիմնադրամի դրամահավաքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում