Հասարակական

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում ԱԺ նախագահի առողջական վիճակից

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում ԱԺ նախագահի առողջական վիճակից

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այդ վիրահատական միջամտությունից հետո նա արդեն ամբողջությամբ կվերականգնվի:

«Երեկ եմ հանդիպել Արարատ Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ է զգում, սակայն պետք է ևս մի փոքր վիրահատական միջամտության ենթարկվի, որպեսզի ամբողջությամբ վերականգվի»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Արարատ Միրզոյանի մեքենան, որից հետո նրան դուրս են բերում և ծեծի ենթարկում։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և նույն գիշերը ենթարկվել վիրահատության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում