ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի Bayraktar են խոցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ռազմաճակատի հարավարևելյան ուղղությամբ ժամը 13:40-ի սահմաններում խոցել են հակառակորդի հերթական Bayraktar անօդաչու թռչող սարքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: