Հասարակական

Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի բնակելի տների ու երաժշտական դպրոցին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի բնակելի տների ու երաժշտական դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։

Թշնամին հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի մարդու իրավունքնեի պաշտպան Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է,որ Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել բնակելի տների եւ երաժշտական դպրոցի վրա:

«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան»,- գրել է Բեգլարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում