Հասարակական

Հակառակորդն օրվա ընթացքում հարձակման փորձեր են իրականացրել հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղություններով

1 րոպեի ընթերցում

Հակառակորդն օրվա ընթացքում հարձակման փորձեր են իրականացրել հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը վարձկան ահաբեկիչների հետ միասին մի քանի ուղղություններով , այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան, հարձակման փորձեր են իրականացրել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ:

«Որպես կանոն, հարձակման փորձեր են եղել վաշտային և գումարտակային մարտավարական խմբերով, առանձին դիվերսիոն խմբերով»,- նշել է Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ մարտեր եղել են նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով:

«Կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մոտավորապես մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է երկու-երեք միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ օրվա ընթացքում ռազմադաշտում հակառակորդը ոչ մասշտաբային քանակով կիրառել է օդուժ և հրետանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում