Հասարակական

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային խորհրդի անդամ Միշել Ուսուելին:

«Լոմբարդիան Եվրոպայի առաջին տարածաշրջանն է, որն աջակցել է Արցախի Հանրապետության ճանաչմանը: Դա մեր նպատակն էր: Առաջարկությունն ընդունվել է Լոմբարդիայի Տարածքային խորհրդի ձայների մեծամասնությամբ», - գրել է նա:

Ուսուելին հավելել է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական ու ընդգրկուն խաղաղ բանակցությունների համար:

Մասսիմիլիանո Ֆլորիանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում