Հասարակական

Հակառակորդը մի քանի ուղղություններով հարձակում է իրականացրել, սակայն ոչնչացվել է և հետ շպրտվել

2 րոպեի ընթերցում

Հակառակորդը մի քանի ուղղություններով հարձակում է իրականացրել, սակայն ոչնչացվել է և հետ շպրտվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանի զինված ուժերը վարձկանների հետ միասին շարունակել են հարձակվողական գործողությունները, սակայն կորցնելով զգալի տեխնիկա և կենդանի ուժ հետ են շպրտվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ տարբեր գյուղերի ուղղությամբ հակառակորդը շարունակել է դիվերսիոն ներթափանցման փորձերը, սակայն հաջողություններ չի գրանցել:

«Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում իրականացնել, սակայն, կորցնելով զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ, հետ են շպրտվել ելման բնագծեր: Ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները, հատկապես հրետանային կրակով շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը:

Հյուսիսայի ուղղությամբ` Քարվաճառի հատվածում, մի քանի անգամ հակառակորդը փորձել է ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի հայկական կողմի միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել և հեռահար կրակով ոչնչացվել է ու հետ շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում