Հասարակական

Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակելով The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցն՝ այն ուղեկցել է գրառմամբ:

«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով: Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝գրել է նա:

The Jerusalem Post պարբերականի թղթակիցը ՀՀ վարչապետից հարցրել էր՝ հետաքրքրվա՞ծ է Իսրայելի հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել էր. «Հումանիտար օգնություն երկրի՞ց, որը վարձկաններին վաճառում է զենք, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում