Արցախցի կանայք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման պահանջով խաղաղ ցույց անցկացրին դեսպանատան դիմաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիային սանձելու պահանջով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հերթական խաղաղ ցույցն անցկացրին ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցի կանայք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը նշեց, որ իրենք 10 օր առաջ նամակ են հղել դեսպանատանը, սակայն պատասխան չեն ստացել, իսկ այժմ հանդիպում են պահանջում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

«Մեր նախաձեռնության երկրորդ ցույցն է ԱՄՆ դեսպանատան առաջ, մենք 10 օր սպասում էինք մեր առաջին նամակի պատասխանին, որն այդպես էլ չստացանք ու հիմա նորից հանդիպեցինք դիվանագիտական բաժնի պատասխանատուի հետ և նշեցինք, որ սպասում ենք տիկին Թրեյսիի (ՀՀ-ում ԱՄՆ դեսպան- խմբ.) հետ հանդիպմանը: Մեր օրակարգը նույնն է` ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր պետք է հրադադար պարտադրի Ադրբեջանին, սանձի Թուրքիային` Ադրբեջանին աջակցելու համար և պետք է ՆԱՏՕ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիային սանձելու համար»,- ասաց Ադամյանը:

Կանայք որոշեցին մնալ դեսպանատան առջև այնքան, մինչև կստանան իրենց հարցերի պատասխանները: Ակցիայի ընթացքում մասնակիցները կատարեցին Արցախի Հանրապետության օրհներգը, նաև պահանջելով Միացյալ Նահանգերից` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Արցախցի կանայք նման բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ-ի, Եվրոպական Միության գրասենյակների, ինչպես նաև ՀՀ-ում տարբեր դեսպանատների առջև: Նրանք միջազգային կառույցներից ու տարբեր երկրներից պահանջում են չլռել և կանխել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից իրականացվող վայրագությունները:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ

Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր