Հասարակական

Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ ՄԻՊ-ը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ

1 րոպեի ընթերցում

Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ ՄԻՊ-ը  հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկումներ երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Փաստ է, որ պատերազմական իրավիճակը կարող է ազդել երեխաների հոգեկան աշխարհի վրա՝ բերելով մի շարք փոփոխություններ վարքագծում։ Հետևաբար, խնդիրներին հակազդելու համար իրազեկվածությունը կարող է կանխել վարքագծի բացասական փոփոխությունները։

Իրազեկումները մշակվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հոգեբանի և«Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի»հրապարակային նյութերի հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում