Հասարակական

Արցախի Մարտունի քաղաքը Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռմբակոծության

1 րոպեի ընթերցում

Արցախի Մարտունի քաղաքը Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռմբակոծության

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթարկվել է ռմբակոծության: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը:

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը կապված է բնակչության իրազեկման համար` կապված երկնային տիրույթում հայտնվող հակառակորդի օդուժի և սպասվող սպառնալիքի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում