Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա. Դավիթ Բաբայանն՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերում վարձկան ահաբեկիչների առկայության մասին հայկական կողմի փաստացի ապացույցների առկայության ֆոնին Ադրբեջանն անհաջող փորձեր է անում անհեթեթ «տվյալներ» հրապարակելու՝ իր այդ պահվածքով «թքելով» միջազգային հանրության վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ալիևի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալասգարովի տարածած ապատեղեկատվությանը, թե իբր Հայաստանի կողմից եվրոպական նեոնացիստների մասնակցության վերաբերյալ վկայություններ կան:

Բաբայանն այն դասեց հերթական հիվանդագին հայտարարությունների շարքին: «Իրենք հիմա սկսելու են այդպիսի անհեթեթ տվյալներ «հրապարակել», երբ մենք ունենք փաստացի վկայություն. սիրիացի գրոհայինը, որին կարողացել ենք գերեվարել: Նեոնացիստն ինքը Էրդողանն է, որը պաշտոնապես հայտարարում է, թե Հիտլերն ամենաարդյունավետ գործիչն է եղել»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը:

Նա շեշտեց, որ եթե Եվրոպան, Իսրայելը, որոշ կառույցներ ճիշտ ձևով արձագանքեին, այսօր այսպիսի վիճակ, միգուցե, չէր լինի, և Իսրայելի կառավարության որոշ անդամներ բիզնեսի մեջ չէին լինի նացիստների հետ:

«Ադրբեջանը թքում է միջազգային հանրության վրա՝ իր քայլերով: Ցավն այն է, որ դա անցնում է: Այսինքն, այդքան ցեղասպան քաղաքականություն անելուց հետո, Սաֆարովին Հունգարիայից միլիարդավոր դոլարներ ծախսելով հետ բերելուց հետո միջազգային հանրությունը, տարբեր կազմակերպություններ պապանձված էին: Ափսոս, դրա համար Ադրբեջանն այդպես է անում, մեզ համար դա նորություն չէ»,-նշեց Բաբայանը:

Ադրբեջանի մեղքերը հայկական կողմի վրա բարդելու մոլուցքով տարված՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել էր, թե իբր հայկական կողմն ինք է ֆոսֆորի կիրառությամբ հրդեհ առաջացրել Շուշիի անտառներում՝ ադրբեջանական ԱԹՍ-ների տեսանելիությանը խանգարելու նպատակով:

Դավիթ Բաբայանն այս ծիծաղելի հայտարարության ֆոնին հիշեց ավելի վաղ Ալիևի արած՝ սրան չզիջող հայտարարությունը, թե իբր հայերն են խփել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: «Նույն անմակարդակ «բացատրությունն» է: Սա ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվությունը»,-նշեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 31-ին հրապարակել է անտառային տարածքներումԱդրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին վկայող տեսանյութ՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմքիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումըմիջազգային մարդասիրական իրավունքի,Ժնևյան կոնվենցիաներիկոպիտ խախտում է ևստեղծում էբնապահպանական աղետի իրական վտանգներ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ ահաբեկիչներ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ