ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից՝ Ադրբեջանի թիրախավորված հարձակումից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութում երևում են կադրեր՝ հակառակորդի թիրախ դարձած Ստեփանակերտի ծննդատնից:
Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Ադրբեջանի ԶՈՒ-երը ավիացիայի միջոցով թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը, հասցվել են ավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգովՇուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Մանրամասները պարզվում են: