Ադրբեջանի ԶՈՒ-ն կորցրել է իր ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը. ՔԱՐՏԵԶ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական բանակը, նրան աջակցող թուրքական և ահաբեկչական ուժերը կորցրել են իրենց ահռելի քանական և տեխնոլոգիական առավելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է: Մեր ԶՈՒ-ն վարում է բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: Այսօր ոչնչացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել` թողնելով որոշակի տեխնիկա, բայց այս պատերազմն իր բնույթով որոշակի բարդություն ունի: Հակառակորդն այլևս կորցրել է իր ահռելի քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը: Պատերազմը չի զարգանում նույն դինամիկայով»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, միաժամանակ մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել է հրետանի:

«Մարտական գործողություններ եղել են հյուսիսային ուղղությամբ` համեմատաբար ավելի թեթև լարվածության, նույն ժամանակ այս գյուղերի ուղղությամբ (քարտեզի վրա նշված- խմբ.) դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումն այս պահին ունի հետևյալ տեսքը (քարտեզի վրա նշված- խմբ.), Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահման, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, նրանք կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, հաջողության չեն հասել»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ գյուղերի ուղղությամբ, որպես կանոն ադրբեջանական դիվերսիոն փոքր խմբեր են մոտենում, որոնք բերում են թեթևազեն սպառազինություն:

«Մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են անտառներով և լեռներով, փորձում են այլ ուղղություններ զարգացնել և այս ուղղությամբ 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են: Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են ահաբեկչական հրոսակախմբերը և այլոք, փորձում են զարգացում ապահովել բարդ անտառա-լեռնային տեղանքում, որտեղ այնքան էլ դա հեշտ չի հաջողվում: Ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը