Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի հրապարակած տեսանյութում ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի և ասել էին, որ Թուրքիայից են:

«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տևեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- ասել է ադրբեջանցի ռազմագերին:

Էմին Բաշխալին Զահիր Օղլուն նշել է նաև, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են և նոր վիրակապ են դնում:

Հայերեն العربية English Русский

ՆԳՆ-ն ճանապարհային խախտումների դեմ նոր խստացումներ է նախատեսում և կարևորում պարտադիր ուսուցումը

Ուշիի վթարի պատճառը նախնական գնահատմամբ կարող էր մեքենաներից մեկի արգելակման խնդիրը լինել. ՆԳ նախարար

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Սոմալիի ռազմաբազայից

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը

Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Տավուշի մարզում իրականացվում է 10 շինարարական ծրագիր

Նյու Դելիում օդի աղտոտվածությունը 30 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանաչափը