Հասարակական

Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

2 րոպեի ընթերցում

Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան անցկացվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:

Հայ համայնքի բողոքի ակցիան մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կենդանի կատարմամբ: Ակցիայի մասնակիցները կրել են Արցախի դրոշի պատկերմամբ պաշտպանիչ դիմակներ, պարզել Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Ժամանակն է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը» «Դադարեցրեք Ադրբեջանին զենք վաճառելը» «Էրդողան՝ ահաբեկիչ» և այլ գրություններով:

Հոկտեմբերի 17-ին հայ համայնքի անդամներն ու մի խումբ հրեաներ Իսրայելի Հայֆա քաղաքից ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Կնեսետի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Խաղաղ ակցիայի ընթացքում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է հայ ցուցարարների վրա:

Նորայր Շողիկյան

Լուսանկարները՝ Hodaya Kalman/TPS

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում