ՊԲ խոցել է թուրքական Bayraktar TB2 տեսակի հերթական ԱԹՍ-ն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը խոցել է թուրքական Bayraktar TB2 տեսակի հերթական անօդաչու թռչող սարքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները, որտեղ երևում են նաև MAM կառավորվող հրթիռները, հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հաստատել էր, որ հոկտեմբերի 19-ին Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչուն ևս թուրքականBayraktar TB2 մարտական ԱԹՍ էր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ « Bayraktar » թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Բիշքեկում մեկնարկել է Քոչվորների համաշխարհային 6-րդ խաղերի բացման արարողությունը. մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Սեպտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ