Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Կրեմլի ծառայությունը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը:

«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին