Հասարակական

ՄԻՊ-ը Ադրբեջանի դաժանությունները համարեց նաև միջազգային կառույցների` ԼՂ այցերից հրաժարվելու հետևանք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախում Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները, դաժանությունները, զանգվածային ավերածությունները համարում է նաև այն բանի հետևանք, որ միջազգային կազմակերպությունները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Այս վայրագրությունները, դաժանությունները, զանգվածային ավերածությունները, որոնք Ադրբեջանի զինուժն իրականացրել է Արցախում, նաև այն բանի հետևանք են, որ միջազգային կազմակերպությունները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին»,- ասաց Թաթոյանն ու հավելեց, որ նկատի ունի, մասնավորապես, իր և Արցախի ՄԻՊ-ի հրավերները, կոչերը:

ՄԻՊ-ը չափազանց կարևոր համարեց հիմա ցույց տալ, որ բարձր մակարդակով ՄԱԿ-ում, այլ մարմիններում հայտարարվող՝ «ոչ ոք չպետք է դուրս լինի եզրագծից, ոչ ոք չպետք է անտեսվի և մեկուսացվի» սկզբունքը կյանքում իրական աշխատող սկզբունք է, մարդուն կյանքում պաշտպանող սկզբունք է, այլ ոչ թե ընդամենը պատրանք: «Եվ պետք է ապացուցել «ի վերջո, որ քաղաքական որևէ պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այս պրակտիկան նաև խարխլում է մարդու իրավունքների համակարգը, այս պրակտիկան նաև վնասակար է այդ կազմակերպությունների միջազգային հեղինակության համար»,- ասաց Թաթոյանը:

Նա շեշտեց՝ չճանաչված պետություններում էլ կան կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, և նրանք որևէ անգամ չպետք է դուրս լինեն միջազգային մարմիններին հասանելիության ու պաշտպանության իրավունքից:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները