Պատերազմը թանկ է նստում նաև ադրբեջանական բնակավայրերի վրա. տասնյակ հազարավոր մարդիկ լքել են տները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը թանկ է նստում նաև ռազմաճակատին հարակից աշխարհագրական գոտում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը, տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համադրմամբ պարզ է դառնում, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ռազմական գործողությունների պատճառով կրել են զգալի նյութական վնաս ու ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։

«Ամբողջովին ամայացել են Շահումյանի շրջանի նախկինում հայաբնակ գյուղերը։ Ապահովության համար իրենց տներն ու բնակության վայրերն են սկսել լքել նաև ռազմաճակատից բավական հեռու գտնվող գյուղերի բնակիչները, թերևս լուրջ մտավախություններ ունենալով, որ կհայտնվեն ռմբակոծությունների տակ կամ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը ադրբեջանական բանակի հնարավոր նահանջի դեպքում», ասաց Դեմոյանը։

Պատմաբանը փաստեց՝ հազարավոր ադրբեջանցիներ լքել են իրենց բնակավայրերը Թարթառ, Նավթալան, Խանլար, Դաշքեսան, Բարդա, Աղջաբեդի, Միրբաշիր քաղաքներում և դրանց շրջակայքում գտնվող տասնյակ գյուղերում։ Բացի այդ, զգալի թվով ադրբեջանցիներ լքել են Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք հանդիսացող Գյանջայի իրենց բնակարանները՝ շարժվելով դեպի Ադրբեջանի առավել ապահով արևմտյան հատվածներ։

«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռազմական գործողությունների անմիջական հարևանությամբ գտնվող քաղաքներում մնացել են հատուկենտ տղամարդիկ։ Պատերազմական գործողությունների հետագա ծավալմանը զուգընթաց ներքին տեղահանվածների նոր հոսքի ավելացումը զգալի խնդիրներ կարող է հարուցել Ադրբեջանի ռազմամոլ իշխանությունների համար։ Նրանցից շատերը կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրերը միայն ականազերծման ու վերականգման աշխատանքների ավարտից հետո»,-եզրափակեց Դեմոյանը։

Հայերեն Русский

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները