Անն Իդալգոն խոսել է եվրոպացի երիտասարդների՝ Արցախ այցելելու ծրագրի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել է իր գլխավորած քաղաքի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությանը և այլ քաղաքների կողմից արդեն իսկ կայացված նման որոշումներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում Փարիզի քաղաքապետը նշել է.

«Ես նկատեցի, որ Ժնևը և Միլանը շատ հստակ դիրքորոշումներ են որդեգրել ՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի ճանաչման կամ ինքնորոշման իրավունքի: Փարիզի խորհուրդը չի կարող դա անել, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրությունը թույլ չի տալիս քաղաքապետարաններին ճանաչել կամ պայմանագիր կնքել Ֆրանսիայի կողմից չճանաչված սուբյեկտի հետ: Բայց քաղաքը կարող է առաջնորդվել այլ նախաձեռնություններով:

Ինձ տեղեկացրել են, որ ՀԲԸՄ Եվրոպան ցանկանում է որպես դիտորդ Լեռնային Ղարաբաղ ուղարկել եվրոպացի երիտասարդների: Գտնում եմ, որ այս նախաձեռնությունը գերազանց է: Ես առաջարկեցի, որ վերադառնալուն պես նրանք կարողանան եվրոպացի քաղաքապետերին պատմել իրենց տեսածի մասին: Այս նախաձեռնությունը պետք է տեղի ունենա նոյեմբերի կեսերին»:

Հայերեն English Русский

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում. Ռուբիո

Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը

Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով

Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP

Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումներ ու այցելություններ են ընթանում. Կատարի ԱԳՆ

ՀՀ ՏԿԵ նախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ